«Մեր միջավայրից չէ». Իոսիֆ Պրիգոժինը հայտնել է՝ ինչու չի սիրել Վալերիայի որդու ընտրյալին

17:41   27 օգոստոսի, 2019

Երգչուհի Վալերիայի եւ Ալեքսանդր Շուլգինի 20-ամյա որդին՝ Արսենին, արդեն չորս տարի է՝ հանդիպում է Կալուգայից մոդել Աննա Ավերյանովայի հետ։ Նա, ի դեպ, երեք տարով մեծ է Արսենիից, սակայն դա նրանց առհասարակ չի անհանգստացնում։

Арсений и Анна встречаются четыре года

Սկզբնական շրջանում ծնողները կասկածամտորեն էին վերաբերվում երիտասարդի ընտրությանը, քանի որ նա այդ պահին 16 տարեկան էր։ Հույզերին տրվելով՝ նա հեռացնել է տնից, թողել ուսումը երաժշտական ուսումնարանում, աշխատանքի անցել՝ ձգտելով հարազատներին ապացուցել, որ կարող է գլուխ հանել նաեւ առանց նրանց օգնության։ Հարազատներն Աննային խնդրում էին ազդել տղայի վրա, սակայն վերջինս անդրդվելի էր։

Картинки по запросу арсений шульгин и анна шеридан

Որոշ ժամանակ անց Վալերիան հաշտվել է Արսենիի հետ, սակայն նրա ներկայիս ամուսինը՝ Իոսիֆ Պրիգոժինը, մինչ այժմ չի կարողանում ընդունել Անյային. «Նա մեր միջավայրից չէ։ Նա լավ հայր ունի։ Սակայն ես անհանգստանում եմ Արսենիի համար։ Նա նրան զարգանալու հնարավորություն չի տալիս։ Ես մինչ այժմ չեմ ընդունել նրան, բայց հաշտվել եմ»։

Ընդ որում, Շերիդանը հրաժարվում է մեկնաբանել անձնական կյանքում կատարվող իրադարձությունները։ «Այդ պատճառով էլ յն անձնական է»,- Starhit-ի հետ զրույցում ասել է շիկահերը։ Փոխարենը Իոսիֆը պատմել է, որ Աննան բավական հայտնի հայր ունի, որի հետ պատահական է ծանոթացել։

«Ընդ որում, նա բավական լավ հայր ունի։ Նա Մոսկվայի գլխավոր պուլմոնոլոգն է։ Աղքատ մարդ չէ։ Մայրը եւ առնչություն ունի բժշկության հետ եւ շատ գումար է վաստակում։ Աննայի հայրիկի հետ ծանոթացել են արտասովոր հանգամանքներում։ Վալերիայի մայրը թոքերի հետ խնդիր ուներ։ Ես Ելենա Մալիշեւային խնդրեցի լավ բժշկի խորհուրդ տալ։ Նա փոխանցեց Ալեքսանդր Վյաչեսլավովիչ Ավերյանովի հեռախոսահամարը։ Ես նրան զանգահարեցի, ներկայացա ու լսեցի հետեւյալ արտահայտությունը. «Բարեւ ձեզ, բարեկամ»։ - «Ո՞ր կողմից»։ -Ձեր որդին ապրում է իմ դստեր հետ»։ Ես շոկի մեջ էի։ Հետո մենք պատահականորեն հանդիպեցինք, երբ մեկնել էինք Ավստրիա։ Անյայի հայրը հիմա ապրում է մյուս ընտանիքի հետ, իսկ երբ դուստրը գրել է նրան՝ հետաքրքրվելու համար, թե ինչպես են գործերը, պատասխանել է, որ Վիեննայում է գտնվում։ «Վիեննայո՞ւմ»,- զարմացավ Անյան։ - Ես էլ եմ այստեղ։ Պարզվեց, որ մեր հյուրանոցները գտնվում են դեմ դիմաց։ Եվ Ալեքսանդրը մեզ հյուր եկավ»։

Картинки по запросу старший сын валерии

Վերջերս հայտնի է դարձել, որ ամուսնացել է Վալերիայի ավագ որդին՝ Արտեմին։ Նրա ընտրյալը Նովոկուզնեցկից Նատալյա Կորեննայան է։ Ավելի ուշ պարզվեց, որ նա հասարակ ընտանիքից չէ։ Պրիգոժինը պնդում է, որ իրեն չի հետաքրքրում հարսնացուի ծագումը, սակայն հարգանքով է վերաբերվում խորթ որդու ընտրությանը։



© NEWS.am STYLE