Թեյլոր Սվիֆթ, Քարդի Բի եւ ուրիշներ. հայտարարվել են MTV Video Music Awards 2019-ի հաղթողները

11:20   27 օգոստոսի, 2019

Նյու Ջերսիում անց է կացվել MTV Video Music Awards արարողությունը, գլխավոր մրցանակը լավագույն տեսահոլովակի համար ստացել է Թեյլոր Սվիթը «You Need to Calm Down» տեսահոլովակի համար։ Նկարահանումներին մասնակցել են նաեւ Քեթի Փերին, Ադամ Լամբերտը, Էլեն Դեջեներեսը եւ Ռայան Ռեյնոլդսը, հայտնում է Variety-ն։

Բացի Սվիֆթից՝ գլխավոր մրցանակին հավակնում էին ամերիկացի ռեփերներ 21 Savag-ը եւ J. Cole-ն «A lot» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակով, Jonas Brothers ամերիկայն փոփ-ռոք խումբը «Sucker» տեսահոլովակով, ամերիկացի երգիչ Բիլի Ռեյ Սայրուսի եւ ռեփեր Lil Nas X-ի զուգերգը՝  «Old Town Road»-ի հիման վրա նկարահանված տեսահովոլակով, ինչպես նաեւ ամերիկացի երգչուհիներ Արիանա Գրանդեն եւ Բիլի Այլիշը համապատասխանաբար «Thank u, next» и «Bad guy» տեսահոլովակներով։

Լավագույն նոր արտիստ է ճանաչվել երգչուհի Բիլի Այլիշը։ 2019թ.-ի գլխավոր հիփ-հոփ կոմպոզիցիա է ճանաչվել ռեփեր Քարդի Բիի «Money» երգը։

Մրցանակաբաշխության հաղթողներն ընտրվել են MTV-ի կայքում քվեարկության միջոցով։



© NEWS.am STYLE