Սեքսուալ զգեստով. Քիմ Քարդաշյանն՝ առաջին անգամ արաբական «Vogue»-ի շապիկին (վիդեո)

12:33   27 օգոստոսի, 2019

Ձեռնարկատեր, «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը հայտնվել է «Vogue» ամսագրի արաբական տարբերակի շապիկին, հայտնում է Daily Mail-ը։

Քարդաշյանը կրել է ֆրանսիացի դիզայներ Թյերի Մյուգլերի սեքսուալ սեւ զգեստը (ի դեպ, Met Gala-ի ընթացքում նրա զգեստը կրելու համար Քիմը մի քանի ամիս շարունակ շնչառական գիմնաստիկայով է զբաղվել)։ Վիզաժիստները վառ դիմահարդարում եւ յուրօրինակ սանրվածք են ընտրել Քիմ Քարդաշյանի համար։ Որպես աքսեսուարներ՝ ընտրվել են ձեռնոց եւ խոշոր ականջօղեր։

 

Նկատենք, որ Քարդաշյանն առաջին անգամ է լուսանկարվել արաբական հրատարակության շապիկի համար։ Ընդ որում, երկրպագուներին կհետաքրքր նաեւ աստղի հարցազրույցը. Քիմը հարցազրույց է ունեցել ոչ թե շարքային լրագրողի, այլ ամուսնու՝ 42-ամյա Քանյե Ուեսթի հետ։

Հարցազրույցի ընթացքում Քիմը խոստովանել է, որ հետադարձ հայացք նետելով՝ կնախընտրեր, որ իրենց միջեւ սիրավեպն ավելի շուտ սկսվեր։ «Ես անմիջապես մտածեցի. «Աստված իմ, ինչո՞ւ եմ ես այդքան ժամանակ եւ էներգիա վատնել մյուսների վրա»»,- Ուեսթի հետ առաջին հանդիպման մասին հիշում է Քարդաշյանը։

Картинки по запросу vogue arabia

Քարդաշյանը կարծում է, որ աշխատանքում, ինչպես եւ սիրո հարցում հարկավոր է կարողանալ ընդունել թերությունները։ «Ես ձգտում եմ լավ մարդ լինել եւ ընդունում եմ իմ սխալները։ Ես դրանք լավագույն փորձի եմ վերածում, աճում եւ առաջ շարժվում»,- ասել է նա։



© NEWS.am STYLE