«Miss Virtual World». Հայաստանում սկսվել է գեղեցկության ամենամասշտաբային ինտերնետային մրցույթի ընտրական փուլը

13:32   27 օգոստոսի, 2019

Հայաստանում սկսվել է «Miss Virtual World» գեղեցկության Instagram-յան միջազգային մրցույթի ընտրական փուլը, հայտնում է մրցույթի մամուլի ծառայությունը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Miss Virtual World (@missvirtualworld)

Ընդհանուր առմամբ մրցույթին Հայաստանի տարբեր անկյուններից 50 աղջիկ է մասնակցում։ Ընտրական փուլերի արդյունքներով կընտրվեն տասը ֆինալիստներ, որոնք կպայքարեն «Miss Virtual Armenia-2019» գլխավոր տիտղոսի համար։

Հաղթողը կմասնակցի «Miss Virtual World» միջազգային մրցույթի եզրափակչին, որը տեղի կունենա Կանկունում նոյեմբերին, իսկ որպես գլխավոր մրցանակ՝ նախատեսված է շքեղ Porsche Cayman 718 սպորտային մեքենան։

«Miss Virtual World»-ը գեղեցկության ինտերնետային մրցույթ է, որն անց է կացվում աշխարհի 19 երկրում։ Օգոստոսից մինչեւ հոկտեմբեր մասնակից երկրներից յուրաքանչյուրում կանցվացվեն ինտերնետային քվեարկության ազգային փուլերը։ Ազգային փուլերի հաղթողները, որոնք միջազգային քվեարկության ընթացքում ստացել են ձայների առավելագույն քանակը, Կանկուն քաղաքում կմասնակցեն եզրափակիչ արարողությանը։



© NEWS.am STYLE