14:39 27 օգոստոսի, 2019Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին մուգ գույնի հագուստ է կրում, որն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։ Աստղիկ Սաֆարյանը, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, արտահայտիչ շպարով է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Նա պարզ սանրվածք է ընտրել, իսկ կադրում տեսանելի է նաեւ արեւային ակնոց, աքսեսուար, որը կարելի է երգչուհու ոճի անբաժանելի մասը համարել։ «Բարի առավոտ»,- հրապարակումն անգլերենով մեկնաբանել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին ներկայացել էր լողափնյա, հմայիչ կերպարում։ Նա կրում էր սպիտակ ամառային լողազգեստ, նույն երանգի վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում էր ոճային արեւային ակնոցը։ Երգչուհին լուսանկարները չէր մեկնաբանել, սակայն արժանացել էր հետեւորդների ու երկրպագուների հիացմունքի խոսքերին։