Վառ կարմիր զգեստ. Հասմիկ Խոջյանի հմայիչ կերպարը

16:45   27 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ կարմիր զգեստ է կրում։ Նա գեղեցիկ սանրվածք է ընտրել եւ նուրբ դիմահարդարում։  «Ես Ձեզ շա՜տ եմ սիրում։ Բոլորի՜դ»,- մեկնաբանություններում գրել է նա։ Դերասանուհու էջը լի է հաճոյախոսություններով։  

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր դիմահարդարմամբ եւ առանց դիմահարդարման։ Լուսանկարներից մեկի վրա առկա էին «առանց դիմահարդարման», «տրամադրություն», «վայելելով ամառը» գրությունները։ Դերասանուհին առաջարկել էր ընտրել շպարով եւ առանց շպարի տարբերակներից մեկը։



© NEWS.am STYLE