«Գեղեցկուհի». Էմմիի գրավիչ կերպարը

20:45   27 օգոստոսի, 2019

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարը սեւ-սպիտակ գունավորմամբ է։ Երիտասարդ մայրիկը շքեղ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, օգտագործել է «սեւ-սպիտակ լուսանկարչություն» հեշթեգը։ Էմմիի էջը ողողված է հաճոյախոսություններով։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել՝ գնահատելով նրա գեղեցկությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Էմմին սեւ տաբատ էր կրում, որը համադրել էր պուտավոր բլուզի հետ։ Կերպարն ամբողջացնում էին սեւ բարձրակրունկները։ Էմմին պարզ սանրվածք էր ընտրել (մազերը հավաքված էին) եւ արտահայտիչ շպար։ «Այն մասին, թե ինչպես պետք չէ մարզվել»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE