Կիտրոնագույն Chevrolette Camaro՝ մանիկյուրի գույնին համապատասխան. Նաստյա Իվլեեւան կարող է իրեն թույլ տալ 60 հազար դոլարով ավտոմեքենա գնել (ֆոտո)

10:15   28 օգոստոսի, 2019

Հեռուստահաղորդավարուհի Նաստյա Իվլեեւայի ավտոպարկը համալրվել է։ YouTube-ի աստղն օրերս իր համար նոր մեքենա է գնել՝ Chevrolette Camaro կիտրոնագույն շքեղ մեքենա։ Այն նվազագույնը 60 հազար դոլար արժե, եւ եթե հավատանք Նաստյային, այն ընտրվել է եղունգների լաքի գույնին համապատասխան։

«Արի մայրիկի մոտ, իմ կիտրոնագույն հրաշք»,- Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակումն այսպես է մեկնաբանել աստղը։

Միայն թե, Իվլեեւային արդեն չես զարմացնի այդ գնով. նա իրեն կարող է թույլ տալ ավելի լուրջ գնումներ կատարել։ AgentShow-ի հաղորդավարուհու ավտոտնակում կա նաեւ սեւ «BMW M850i», որը ձեռք բերելու համար նա, ըստ մոտավոր հաշվարկների, վճարել է 130 հազար դոլար։ Նաստյան նաեւ սեւ «Gelandewagen» ունի, որի արժեքը եւս մի քանի միլիոն է կազմում։

Սոցիալական ցանցերի աստղը չի թաքցնում, որ պատահաբար չի հայտնվել Forbes-ի՝ ռուս ամենահարուստ հայտնիների ցանկի 14-րդ հորիզոնականում։ Իվլեեւան գումարը ծախսում է ոչ միայն ավտոմեքենաների, այլեւ զարդերի վրա։ Վերջերս նա պարծեցել էր, որ 1 մլն ռուբլի է ծախսել երկու մատանի եւ թեւնոց ձեռք բերելու համար, ընդ որում այն դրանք առձեռն էր գնել։ «Եվ Աստված, ինչ երջանկություն էր, երբ ես կանգնած էի, իսկ գանձապահները վերահաշվում էին այդ թանկարժեք իրը։ Ես այնքան ոգեշնչված ու թեւավորված էի»,- երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի հետ զրույցում ասել էր հեռուստահաղորդավարուհին։  

Սակայն ըստ տեղեկությունների՝ վերջրես Իվլեեւան ստիպված է լինում եկամուտները կիսել ռեփեր Էլջեյի հետ։ Ասում են՝ զույգը գաղտնի ամուսնացել է եւ նույնիսկ հասցրել ամուսնական ճանապարհորդության մեկնել։

Աղբյուրը՝ Экспресс газета, Kp.ru



© NEWS.am STYLE