73-ամյա Թինա Թյորներն ամուսնանում է 57-ամյա Էրվին Բախի հետ

15:20   11 հուլիսի, 2013

73-ամյա ամերիկյան երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի եւ պարուհի Թինա Թյորներն ամուսնանում է 57-ամյա երաժշտական պրոդյուսեր Էրվին Բախի հետ: Ըստ showbizspy.com-ի, հարսանիքը նախանշված է հուլիսի 15-ին: Այն կայանալու է Շվեյցարիայի Ցյուրիխյան լճի ափին:

«Գրեմմի»-ի ութակի մրցանակակիր երգչուհին Բախի հետ ծանոթ է 27 տարի: Զույգը 1995 թվականից ապրում է Շվեյցարիայում:

 

Թինան Armani-ից զգեստ է հագնելու, որն ընտրել է հունիսին Միլան կատարած ուղեւորության ժամանակ: Հագուստ են պատրաստում նաեւ հյուրերը. ապագա ամուսինները բոլորին խնդրել են հարսանիքին գալ ճերմակ հագուստով:

Նշենք, որ Թինան պարողների աշխարհի լավագույն տասնյակում է: «Ռոլինգ Սթոուն» ամսագիրը նրան անվանել է ժամանակակից մեծագույն երգչուհի: 2013 թվականի ապրիլից Թինա Թյորները Շվեյցարիայի քաղաքացի է: Նա ապրում է Ցյուրիխի շրջանի Կյուսնախտ քաղաքում:



© NEWS.am STYLE