«Նոր ալիք 2019»-ի առաջատարը շարունակում է մնալ Ալբանիան. Հայաստանը մրցութային երկրորդ փուլի արդյունքում 9-րդն է

03:15   28 օգոստոսի, 2019

Հայաստանի ներկայացուցիչ Տյոմը «Նոր ալիք»-ի մրցութային երկրորդ օրը վաստակեց 72 միավոր. մրցութային երկու փուլերի ընդհանուր արդյունքով հայ կատարողն ունի 150 միավոր եւ շարունակուն է մնալ 9-րդ հորիզոնականում: Մրցույթի առաջատարն անփոփոխ է՝ ի դեմս Ալբանիայի ներկայացուցիչ Ինես Նազերիի: Երկրորդ հորիզոնականում Կուբայի ներկայացուցիչ Իլիանա Սանչեսն է, երրորդում՝ ռուսական «Давинчи» խումբը:

Տյոմը ներկայացրեց Գոռ Սուջյանի եւ Աննա Հարությունյանի հեղինակած Let Me Feel You երգը: Մրցույթին նախորդած համերգային ծրագիրը նվիրված էր Սոսո Պավլիաշվիլիի արվեստին:

Այս տարի փոխվել է մրցույթի գնահատման համակարգը: Ժյուրիի անդամները մասնակիցներին գնահատականները բարձրացնում են ոչ թե նրանց ելույթից հետո, այլ ամբողջական շոուի ավարտին, ընդ որում՝ յուրաքանչյուր անդամ կարող է բարձրացնել միայն 2-ական 10 եւ նույնքան 9 միավոր: Մնացաց միավորներին այս սահմանափակումը չի վերաբերում:



© NEWS.am STYLE