Մեղմ շպար, աքսեսուարներ. Հասմիկ Խոջյանի լուսանկարը

10:39   28 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսնկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարկված լուսանկարում դերասանուհին պուտավոր զգեստ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել եւ նուրբ շպար, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են ոճային ակնոցն ու խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված լուսանկարում դերասանուհին վառ կարմիր զգեստ էր կրում։ Նա գեղեցիկ սանրվածք էր ընտրել եւ նուրբ դիմահարդարում։  «Ես Ձեզ շա՜տ եմ սիրում։ Բոլորի՜դ»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Դերասանուհու էջը լի էր հաճոյախոսություններով։  



© NEWS.am STYLE