«Մաժոր 2» սերիալի դերասանին դաժան ծեծի են ենթարկել կանգառում

12:32   28 օգոստոսի, 2019

Դերասան Մարկ Կովալին ծեծի են ենթարկել Սանկտ Պետերբուրգում՝ հասարակական տրանսպորտի կանգառում, հաղորդում է РЕН ТВ-ն։

Картинки по запросу марк коваль фото

Անհայտ անձանց հարձակումը տեղի է ունեցել, երբ 29-ամյա դերասանը սպասել է հասարակական տրանսպորտի։ Բժիշկները դերասանի մոտ փակ գանգուղեղային վնասվածք են ախտորոշել։ Հարվածների արդյունքում նրա դեմքն ամբողջությամբ այտուցված է եղել» Իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցածի բոլոր մանրամասները։

Մարկ Կովալն ավարտել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտը։ Նա հայտնի է «Мажор-2», «Морские дьяволы», «Выжить любой ценой», «Белый шаман» սերիալներում եւ այլ հեռուստանախագծերում մարմնավորած կերպարներով։



© NEWS.am STYLE