«Վրացիները մեր աչքի առաջ են մեծացել». Մարտիրոսյանն ու Գալուստյանը Սոսո Պավլիաշվիլիի երեկոյի ընթացքում համեմատել են հայերի ու վրացիների տարիքը (վիդեո)

14:58   28 օգոստոսի, 2019

Վառ ու խարիզմատիկ Սոսո Պավլիաշվիլին այս տարի 55 տարեկան է դարձել։ Այդ առիթով «Նոր ալիք» փառատոնի երկրորդ մրցութային օրը տեղի է ունեցել երգչի ստեղծագործական երեկոն։

Հոբելյանական երեկոյի վարողները Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանն էին։ Ամբողջ համերգի ընթացքում հումորիստները համեմատել են երկու ազգերին՝ վրացիներին ու հայերին՝ ով է ավելի հյուրընկալ, ով է ավելի համեղ պատրաստում, ում գինին է ավելի լավը, որ ազգն է ավելի հին։ «Վրացիները մեր աչքի առաջ են մեծացել»,- հայտարարել է Գալուստյանը՝ ակնարկելով, որ հայ ժողովուրդն ավելի հին է։ Ճիշտ է, արդյունքում հաղթել է ընկերությունը։

Պավլիաշվիլիի երեկոյին մասնակցել են վրացի հայտնի երաժիշտ կոլեգաները, որի համար կուլիսների ետեւում սեղան էր բացվել, դրա կողքին մանղալ են տեղադրել, որի վրա հաշված րոպեների ընթացքում բուրավետ խորոված են պատրաստել։

Картинки по запросу сосо павлиашвили

Հայտնի կատակերգուները, որոնք որախ երեկո են անցկացրել, իսկապես լավ էին պատրաստվել. նրանք նախապես Պավլիաշվիլիի պարոդիան էին ձայնագրել։ «Ոչ ադեկվատ վարողներ»,- նրանք Instagram-ում այսպես են մակագրել տեսանյութը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

Արտիստի ստեղծագործական երեկոյին հաջորդած երեկույթի ընթացքում Գարիկ Մարտիրոսյանը ցուցադրել է ոչ միայն հումորի զգացումը, այլեւ վոկալային տվյալները. շոումենը  Պավլիաշվիլիի հետ կատարել է «Небо на ладони» հիթը։



© NEWS.am STYLE