Էմանուիլ Վիտորգանը 79 տարեկանում կրկին հայր է դարձել. նորածնի առաջին լուսանկարը

18:12   28 օգոստոսի, 2019

79-ամյա Էմանուիլ Վիտորգանը եւ նրա 57-ամյա կինը՝ Իրինան, ուրախալի նորություն են հայտնել. «Մեր ընտանիքը համալրվել է, լույս աշխարհ է եկել եւս մեկ աղջիկ՝ Կլարոչկան»։

Эммануил Виторган и его жена показали фото со второй дочерью

Լուսանկարում նա պատկերված է կնոջ՝ Իրինայի հետ, որը գրկել է փոքրիկին, իսկ նրանց շուրջ վազվզում է ավագ դուստրը՝ Էթելը։ Դերասանը երկրպագուներին նույնիսկ չէր հայտնել, որ որոշել են կրկին ծնողներ դառնալ։ Վերջրերս ամուսիններն Էթելի հետ հանգստի են մեկնել ծով, իսկ փոխնակ մայրն, ամենայն հավանականությամբ, կրում էր երկրորդ երեխային։

Նորածին դուստրը դերասանի չորրորդ երեխան է եւ երրորդ դուստրը։ Էմանուիլ Վիտորգանը դուստր ունի՝ Քսենիան, որը ծնվել է Թամարա Ռումյանցեւայի հետ ամուսնության ընթացքում, որդի՝ Մաքսիմը, որը ծնվել է Ալլա Բալտերի հետ ամուսնության ընթացքում եւ դուստր՝ Էթելը, որը լույս աշխարհ է եկել Իրինա Մլոդիկի հետ ամուսնության ընթացքում։



© NEWS.am STYLE