ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   31 օգոստոսի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր կամաչեք սիրելիի համար: Ընդ որում՝ դրա համար որեւէ էական պատճառ չի լինի: 

ՑԼԵՐ

Զգույշ եղեք ձեր խոսքերում սիրելիի հետ շփման ընթացքում։ Նա այսօր հակված կլինի անտրամաբանական հետեւություններ անել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կհիշի անցած-գնացած միջադեպերը եւ կսկսի վիճել ձեզ հետ դրանց պատճառով: Ուշադիր եղեք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աշխատեք սիրելիին չշեղել իր աշխատանքից, թեեւ դա դժվար կլինի: Նրա համար կարեւոր է ավարտին հասցնել սկսած գործը, ուստի աշխատեք չնեղանալ նրանից։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր բարեկամները կարող են ճիշտ չհասկանալ ձեզ, ինչը լուրջ ազդեցություն կթողնի ձեր հոգեբանական վիճակի վրա: Դա էլ իր հերթին կարող է ազդել սիրելիի հետ հարաբերությունների վրա:

ԿՈՒՅՍԵՐ

Սիրելին այսօր հակված կլինի ձեզ խանդելուն, այնպես որ՝ տանից դուրս գալիս աշխատեք բաց եւ թեթեւ չհագնվել, որպեսզի խուսափեք նրա հետ վեճերից։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելին չի պատկերացնի որոշ իրավիճակներ, որոնց իրականացման հնարավորությունը դուք կփորձեք եք  ապացուցել նրան: Եվ դա վերաբերում է ձեր ապագա միությանը։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելին չի ցանկանա ձեզ հետ այնքան ժամանակ անցկացնել, որքան ձեզ անհրաժեշտ կլինի: Եվ դուք կտխրեք։ 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Եթե ձեր անձնական կյանքում ինչ-ինչ խնդիրներ եք ունեցել, ապա այսօր դրանք աննկատ կերպով կանհետանան: Ուրախացեք։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին անսպասելիորեն կդառնա ձեր օգնականը այս կամ այն հարցում: Սակայն աշխատեք ամբողջությամբ նրանից կախում չունենալ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ բավականին շատ հնարավորություններ եք բաց թողել, որպեսզի սիրելիի հետ էլ ավելի մտերիմ դառնաք: 

ՁԿՆԵՐ

Այսօր դուք վերջապես կսկսեք հավատալ, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, որ ձեզ սիրում են եւ որ ձեր երջանկությունը ոչ մի տեղ չի պատրաստվում անհետանալ։



© NEWS.am STYLE