Լողավարտիքով Ջուդ Լոուն՝ «Նոր Պապ»-ի թրեյլերում

12:11   29 օգոստոսի, 2019

HBO հեռուստաընկերությունը ներկայացրել է Պաոլո Սերենտինոյի «Երիտասարդ Պապ» շոուի պայմանական երկրորդ եթերաշրջանի թիզեր-թրեյլերը։

«Նոր Պապը» երիտասարդ պոնտիֆիկ Լենի Բելարդոյի մասին պատմության շարունակությունն է, որը ներկայացվել է նախորդ եթերաշրջանի ընթացքում «Երիտասարդ Պապը» անվամբ։ Ըստ նոր թիզերի սյուժեի՝ պոնտիֆիկի դերում Ջուդ Լոուն լողավարտիքով զբոսանք է կատարում «դրախտային» ափում։ Ընդ որում, «Երիտասարդ Պապն» ավարտվել էր այն պահին, երբ Բելարդոյի ինքնազգացողությունը վատանում է քարոզի ընթացքում, այնպես որ այդ «աստվածային» միջավայրը կարող է ակնարկել նրա մահվան մասին։

Նոր եթերաշրջանում ամերասպասված հյուրերը կդառնան Շերոն Սթոունը եւ․․․ Մերիլին Մենսոնը։ Ֆիլմում նկարահանվել է նաեւ ռուս դերասանուհի Յուլյա Սնիգիրը։

Ի դեպ,  «Նոր Պապ»-ի առաջին էպիզոդների պրեմիերան տեղի կունենա օրերս՝ Վենետիկի կինոփառատոնի ընթացքում։ Պաշտոնական պրեմիերան տեղի կունենա HBO-ով 2020թ.-ին։



© NEWS.am STYLE