Կիրկորովը հայհոյել է Սոչիում «Նոր ալիք»-ի փորձի ներկաներին

16:43   29 օգոստոսի, 2019

Ֆիլիպ Կկրկորովն առանձնացել է հերթական սկանդալային քայլով: Սոչիում «Նոր ալիք 2019» փառատոնին ելույթի փորձի ընթացքում նա հայհոյել է իր օգնականներին ու շոուի կազմակերպիչներին:  Տեսանյութը, որում պատկերված է զայրացած էստրադային երգիչը, հրապարակվել է Instagram-յան sochi_on_line էջում:

Картинки по запросу киркоров инстаграм

«Քանի դեռ ես տեսախցիկներով մեկ ժամ փորձ չանեմ, ձեր շոուն չի սկսվի, ձեզ համար հասկանալի՞ է: Եվ ես թքած ունեմ ձեր ուղիղ եթերի վրա: Քանի դեռ ես չեմ փորձի տեսախցիկներով… Քանի դեռ այստեղ չեն հայտնվել տեսախցիկները, ոչինչ չի լինի»,- ասել է նա:

Կիրկորովը նաեւ հավելել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ժամը քանիսին պետք է սկսվի շոուն:

«Նոր ալիք 2019»-ը Սոչիում մեկնարկել է օգոստոսի 24-ին, կավարտվի 29-ին: Կիրկորովը փառատոնին արդեն իսկ չորս անգամ ելույթ է ունեցել: Ելույթ ծրագրված է նաեւ այսօր՝ միջոցառման հանդիսավոր փակման արարողության ընթացքում:  



© NEWS.am STYLE