Ալեքսիս Օհանյանը «խայթել է» կնոջ մրցակից Մարիա Շարապովային (ֆոտո)

14:11   29 օգոստոսի, 2019

Ալեքսիս Օհանյանը՝ աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը, US Open-ի շրջանակներում կնոջ եւ Մարիա Շարապովայի հանդիպումից հետո սկանդալի կենտրոնում է հայտնվել։  Նա եկել էր կնոջն աջակցելու, եւ լուսանկարիչները նրան նկատել են DARE հավապավումով շապիկով (Drug Abuse Resistance Education) Keeping kids off drugs։ Այս բառերը մատնանշում են ԱՄՆ-ում սովորողների հակաթմրամիջոցային դաստիարակության ծրագրի անվանումը, հայտնում է Independent-ը։ 

Картинки по запросу alexis ohanian maria sharapova

Երկրպագուների կարծիքով՝ Օհանյանն այդ կերպ փորձել է խայթել «մելդոնիա» (նյութ, որը կարգավորում է հյուսվածքների էներգետիկ նյութափոխանակությունը) օգտագործելու արդյունքում 2016թ.-ին Շարապովայի՝ մեկուկես տարվա որակազրկման հետ։

«Հունվարի 1-ին կանոնները փոխվել են, եւ մելդոնիան դարձել է արգելված պրեպարատ, ինչի մասին ես չեմ իմացել։ Ես արգելված պրեպարատների ցանկում փոփոխությունների մասին էլեկտրոնային նամակը WADA-ից ստացել եմ դեկտեմբերի 22-ին եւ չեմ բացել հղումը։ Ես մեծ սխալ եմ թույլ տվել։ Ես հուսախաբ եմ արել երկրպագուներին, ես հուսախաբ եմ արել սպորտը»,- այդ ժամանակ ասել էր Շարապովան։

Картинки по запросу dare t shirt

Օգտատերն անվայել են անվանել այդ քայլը։ Իհարկե, եղել են նաեւ այնպիսիք, որոնք նշել են, որ Օհանյանը պարզապես եկել է կնոջն աջակցելու։ Ալեքսիսն անձամբ է թեժացրել իրադարձությունները՝ հավանելով մի քանի երկիմաստ Twitter-յան հրապարակում։ «Սերենա-Շարապովա խաղի երկրորդ դիմակայությունը տեղի ունեցավ հրապարակից դուրս՝ համարձակ շապիկ կրող Օհանյանի մասնակցությամբ»,- նշված է դրանցից մեկում։

Ի դեպ, օգոստոսի 27-ին Շարապովան Սերենա Ուիլյամսին պարտվել է 1:6, 1:6 հաշվով եւ դուրս մնացել US Open-ից։ Այս հաղթանակն ամերիկուհու համար դարձել է 20-րդը ռուս թենիսիստուհու հետ մրցախաղերում։ Շապիկն օգնել է։ 



© NEWS.am STYLE