«Ալիկանտե». Տաթեւիկ Ադումյանի նոր լուսանկարը

22:31   29 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Իսպանիայի Ալիկանտե քաղաքում:

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում հմայիչ դերասանուհին պատկերված է քաղաքային գեղեցիկ ֆոնին: Նա ծաղկային պրինտով զգեստ է կրում, որը համադրել է շագանակագույն գոտու հետ: Դերասանուհին պարզ սանրվածք է ընտրել, նուրբ աքսեսուարներ եւ ամառային կոշիկներ: «Ալիկանտե»,-մեկնաբանություններում գրել է նա:

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին երեկոյան զգեստ էր կրում, որը խորը լանջաբացվածք ունի եւ ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին զգեստը համադրել էի բաց գույնի բարձրակրունկ կոշիկների հետ, կերպարն ամբողջացրել էի գեղեցիկ սանրվածքը։ «Երեկվա մասին»,- մեկնաբանություններում գրել էի Տաթեւիկ Ադումյանը։ Լուսանկարն, ակնհայտորեն, դուր էի եկել նրա հետեւորդներին, որոնք բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել դերասանուհուն։ «Դուք միշտ հիասքանչ եք, շատ էլեգանտ ու ոճային»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE