«Եվս 2 օր... ու վերադառնալով տուն՝ սկսում ենք «աշուն-ձմեռ 2019» աշխատանքային ամիսները». Սոֆի Մխեյանն՝ առանց շպարի

21:42   29 օգոստոսի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանն այս օրերին վայելում է իր ամառային հանգիստը, իսկ նոր հրապարակմամբ հայտնել է, որ օրեր անց կսկվեն ««աշուն-ձմեռ 2019» աշխատանքային ամիսները»:

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է գեղեցիկ ֆոնին: Նա ամառային գլխարկ է կրում եւ առանց շպարի է. Սոֆի Մխեյանն այն հայ երգչուհիներից է, որի էջում հաճախ են հայտնվում առանց դիմահարդարման լուսանկարներ: «Եվս 2 օր... ու վերադառնալով տուն՝ սկսում ենք «աշուն-ձմեռ 2019» աշխատանքային ամիսները»,- լուսանկարը մակագրել է նա:

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր ջրում։ Նա լողազգեստ էր կրում եւ արեւային ակնոց։ Մեկնաբանությունների հատվածում Սոֆի Մխեյանը գրել էր. «Ես էլ իմ շատ հարմար «նավակի» մեջ վայելում եմ ծովն ու արեւը ... բարի լույս»։ Նա նաեւ նշել էր, որ կադրն արվել է իտալական Պոզիտանոյում։



© NEWS.am STYLE