Սկանդալային բաժանումից հետո Ռիտա Դակոտան եւ Վլադ Սոկոլովսկին կրկին միասի՞ն են

20:33   29 օգոստոսի, 2019

Նախորդ տարվա օգոստոսի 11-ին Ռիտա Դակոտան Instagran-յան իր էջում հայտարարեց, որ երեք տարվա պաշտոնական ամուսնությունից հետո բաժանվում է Վլադ Սոկոլովսկուց: Երգչուհին պատմել էր, որ իմացել է ամուսնու բազմաթիվ դավաճանությունների մասին: Կնոջ հետ ամբողջ համատեղ կյանքի ընթացքում նա այլ հարաբերություններ է ունեցել, այդ թվում երբ Դակոտան սպասելիս է եղել դստերը՝ Միային:

Սկանդալային ամուսնալուծությունից հետո նախկին ամուսիններն առաջին անգամ արտահայտել են միմյանց նկատմամբ ջերմ զգացմունքները: Դակոտան ակուստիկ համերգով հանդես է եկել Մոսկվայում, իսկ Սոկոլովսկին գնացել է աջակցելու նախկին կնոջը:  

Տեսանյութերից մեկում Ռիտան կատարում է «Не умеешь любить» երգը, որում խոսքը նրանց անհաջող ամուսնության մասին է: «Բիս» խմբի նախկին մասնակիցը կոմպոզիցիային հումորով է վերաբերվել: «Կարողանում եմ»,- գրել է նա ու ծիծաղող էմոջի օգտագործել:

Երեկոյի ավարտին Դակոտան դիմել է դահլիճում գտնվող նախկին ամուսնուն: «Ամուսին, սեր»,- մեկամյա դստեր՝ Միայի հորն ասել է նա: Երգիչը մոտեցել է բեմին եւ Ռիտային սպիտակ վարդերի մեծ փունջ նվիրել: Երիտասարդ ծնողները մեղմ համբուրել են միմյանց այտերը:

Stories բաժնում զույգը հաճոյախոսություններ է գրել միմյանց: Կրկին պատճառը մենահամերգն է, որով այսօր Դակոտան հանդես է եկել մայրաքաղաքի գիշերային ակումբերից մեկում:

Պարզվում է՝ Վլադը հանդիսատեսի շարքում է եղել, ապա շնորհակալություն է հայտնել սիրելի կնոջը լավ շոուի համար եւ հայտնել Ռիտայի հերթական համերգի մասին: Ռիտան իր հերթին պատասխանել է. «Նախկին ամուսին, շնորհակալություն ընկերության եւ աջակցության համար»:

Ու թեեւ Ռիտան եւ Վլադը պաշտոնապես չեն հաստատել միավորումը, դատելով սրտառուչ ակնարկներից եւ սիրախաղից սոցիալական ցացներում՝ նրանց միջեւ կրկին կայծ է բռնկվել, եւ կարելի է ենթադրել, որ նրանք հաշտվել են:  



© NEWS.am STYLE