«Բնական եւ կանացի». Լուսինե Թովմասյանի ոճային լուսանկարները

10:15   30 օգոստոսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, որն օգոստոսի սկզբին երկրորդ անգամ մայր է դարձել, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը:

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն առօրյա կերպարում է. նա բաց գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է մուգ բլուզի հետ: Կերպարն ամբողջացնում են բեժ գույնի կոշիկներն ու պայուսակը: Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսութուններ են արել Լուսինեին, իսկ նրանցից մեկը գրել է. «Շատ բնական եւ կանացի»:

Օրեր առաջ Լուսինեն հրապարակել էր դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի լուսանկարը։ Փոքրիկների ջերմ լուսանկարը գեղեցկուհին ուղեկցել էր հետեւյալ մեկնաբանությամբ. «Ես միշտ երազել եմ երկու երեխա ունենալ: Աղջիկը պարտադիր էր, իսկ երկրորդի սեռի մասին երբեւէ չեմ մտածել, իսկ դո՞ւք»։



© NEWS.am STYLE