«Շտապօգնություն զանգեք». Մարտիրոսյանը տագնապ է բարձրացրել Գալուստյանի «ոչ ադեկվատ» պահվածքի պատճառով

19:12   29 օգոստոսի, 2019

Հայտնի շոումեններ Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը Սոչիում են, որտեղ վարել են Սոսո Պավլիաշվիլիի հոբելյանին նվիրված հրաշալի երեկոն: Հայ-վրացական հարաբերությունների մասին կատակների շարքից հետո կատակերգուները հոլովակ են հրապարակել, որում ծաղրանմանակել են Սոսո Պավլիաշվիլիի կատարման ձեւը:

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

Իսկ այսօր Գարիկը տեսանյութ է հրապարակել, որում Միշային պրովոկացիայի է ենթարկել «ոչ ադեկվատ» պահվածքի պատճառով:

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

«Շտապօգնություն զանգեք: Գալուստյանի մոտ անձի երկվություն է առկա»,- տեսանյութը մակագրել է Գարիկը:

Գալուստյանը մերժում է ինչ-որ ծիծաղելի բան անելու խնդրանքը, սակայն հանկարծ Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Утомленные солнцем» թիմի նախկին ավագի մեջ արթնանում է «Сев-Кав-TV»-ի՝ բոլորի կողմից սիրված Ժորիկ Վարտանովը: Ժորիկն ընդդիմանում է տեսախցիկն անջատելու Միշայի խնդրանքին ու հայտարարում, որ ցանկանում է նկարահանվել:



© NEWS.am STYLE