«Դու պիտի ճախրես». Արա Գեւորգյանը հանդես կգա համերգով

19:39   29 օգոստոսի, 2019

18 տարվա դադարից հետո ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ելույթ կունենան «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող համերգով։ Այն տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տարին նաեւ հոբելյանական է. լրանում է Արա Գեւորգյանի ստեղծագործական բազմաբովանդակալի ուղղու 40 տարին: «Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել եւ չեմ վճարվել ոչ մի միջոցառման համար: Դա իմ անձնական ցանկությունն է եղել: Այս անգամ նույնպես, համերգի ամբողջ հասույթը նվիրվելու է հիվանդ երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին»,- կարեւորում է Արա Գեւորգյանը։

Համերգին կմասնակցեն նաեւ անվանի հյուրեր:

«Դու պիտի ճախրես» համերգը բարեգործական է: Ողջ հասույթը տրամադրվելու է «Ժպիտների քաղաք» հիմնադրամին, որն աջակցում է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների եւ երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։



© NEWS.am STYLE