Նարգիզը սենսացիոն հայտարարություն է արել․ «Ֆադեեւի լեյբլում ամեն ինչ այնպես է, ինչպես ասում է Սերյաբկինան»

22:11   29 օգոստոսի, 2019

Նարգիզ Զակիրովան Մաքսիմ Ֆադեեւի լեյբլից հեռանալուց հետո առաջին անգամ հանդես է եկել անկեղծ խոստովանությամբ։ Պարզվել է, որ «Ձայնը» նախագծի աստղը լեյբլից մի քանի անգամ ցանկացել է հեռանալ։ «Նա ինձ գրավեց ժպիտով։ Աշխատանքից հեռացրեց գլխավոր տնօրենին, սակայն ոչինչ չփոխվեց։ Երկու օր կարող էր լավ լինել, սակայն հետո Մաքսն անհետանում էր», - նշել է Նարգիզը։

Картинки по запросу наргиз инстаграм

Երգչուհու խոսքերով Մաքսիմ Ալեքսանդրովիչը հանդիսանում է պրոդյուսերական կենտրոնի ղեկավարը։ «Բոլորը լսում են նրան», - «А поговорить?» շոուի ժամանակ հայտարարել է Նարգիզը։ «Օլգա Սերյամկինա՞յի», - ճշտել է հաղորդավարուհին, ինչին հաստատող պատասխան է ստացել։

Ольга Серябкина, Максим Фадеев и Наргиз

«Լինում է այնպես, ինչպես նա է ասում, այլ տարբերակ չկա։ Մաքսը երբեմն ասես երեխա լինի։ Այդ իսկ պատճառով, այսպես ասեմ, նրա մոտ շրջապատն ամեն ինչ անում է, որպեսզի իրենցից ինչ-որ բան ներկայացնող արտիսն ուշադրությւոնից դուրս մնա։ Օլյան ցանկանում է լինել առաջինը։ Լեյբլի աշխատանքն իր շուրջ է տարվում։ Ինչու՞ հեռացավ Յուլյա Սավիչեւան։ Նրան այնտեղից պարզապես դուրս շպրտեցին։ Կրիստինա Կոշելեւան նույնպես այդպես հեռացավ։ Եզակիները, որոնք ավելի տաղանդավոր են, ավելի գեղեցիկ ու երիտասարդ MALFA-յում երկար չեն մնում», - հայտարարել է Զակիրովան։

Картинки по запросу наргиз серябкинаԶակիրովան հայտնել է, որ լեյբլում երգերի բառերի գրելու մոնոպոլիա է։ «Միայն Սերյաբկինայի գրած տեքստերն են ընդունվում։ Ես, որպես 50 տարեկան տատիկ, որը նույնպես խոսքեր է գրում, համարում եմ, որ նրա տեքստերն անիմաստ են։ Ամեն անգամ, երբ առաջարկում էր փոխել դրանք, ինձ մերժում էին։ Եվ այդ ամենն ուղեկցվում էր մեծ սկանդալով», - բողոքել է արտիստուհին։

Ավելի վաց Մաքսիմ Ֆադեեւի MALFA պրոդյուսերական կենտրոնը խզել էր երգչուհու հետ կնքված պայմանագիրը։ Արտիստուհու խոսքերով Ֆադեեւն արգելել է նրան կատարել այն երգերը, որոնց հեղինակ ինքն է եւ  համերգների կազմակերպիչներից իմացել է, որ բոլոր ելույթները չեղարկվել են։ Փրոմոութեր, համերգների կազմակերպիչ Սերգեյ Լավրովը պատմել է, որ Ֆադեեւը Նարգիզի հետ համագործակցությունը խզել է ալկոհոլից կախվածության պատճառով։



© NEWS.am STYLE