«Ռիժիկ»․ Իննա Խոջամիրյանը նուրբ շպարով

23:36   29 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին նուրբ ու քնքուշ շպարով է․ թեթեւ ընդգծված շուրթեր ու աչքեր։ Նա մուգ երանգի զգեստով է։ «Ռիժիկ»,- լուսանկարին կից մեկնաբանությունների հատվածում գրել է Իննան։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Իննան արտահայտիչ շպարով էր, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Դերասանուհին վառ աքսեսուարներ էր ընտրել՝ խոշոր ականջօղեր եւ վզնոցներ։ «Բարի գիշեր»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր դերասանուհին։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել նրան։ «Գեղեցկուհի»,- գրել էր օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE