Բրեդ Փիթը սիրախաղ է սկսել Լիվ Թայլերի հետ

13:11   30 օգոստոսի, 2019

Վենետիկի կինոփառատոնի ընթացքում Բրեդ Փիթը ներկայացրել է իր նոր՝ «Դեպի աստղերը» ֆիլմը: Նա, սակայն մամուլի եւ երկրպագուների ուշադրությունը գրավել է ոչ միայն դրանով, այլեւ 42-ամյա Լիվ Թայլերի հետ մեղմ գրկախառնություններով:

Անջելինա Ջելիի նախկին ամուսինն առայժմ միայնակ է, նա նշել է, որ պատրաստ չէ լուրջ հարաբերությունների, սակայն կանանց ուշադրությանը դեմ չէ: Այնպես որ համակրելի տղամարդը ժպտացել է լուսանկարիչներին եւ հաճույքով գրկախառնվել նկարահանման հրապարակում զուգընկերոջ՝ Լիվ Թայլերի հետ:

Փիթը մուգ տաբատ եւ շապիկ է կրել: Դերասանը հավատարիմ է մնացել սիրելի աքսեսուարներին՝ մոխրագույն գլխարկ, որից գրեթե չի բաժանվում: Նա սիրում է նաեւ զարդեր. Փիթը մի քանի արծաթագույն վզնոց է կրել:

Լիվ Թայլերը վառ կերպարում էր. նա բազմագույն պրինտով երկար զգեստ էր գրում, որը գոտկատեղի հատվածում զարդարված է ժապավենակապով: Նա նախապատվություն է տվել սեւ բարձրակրունկ կոշիկներին: Աստղն արձակել է մազերը եւ մեղմ դիմահարդարում ընտրել՝ շեշտը դնելով շուրթերի վրա: Դերասանուհին հրաժարվել է թանկարժեք իրերից միայն սուտակով մատանի կրելով:

Թայլերը լավ տրամադրություն է ունեցել եւ շատ ժպտացել ֆոտոշարքի ընթացքում: Շատերը նկատել են, որ դերասանուհին կոլեգային գրկել է ուսի հատվածում եւ ինչ-որ բան շշնջացել նրա ականջին:

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE