Նուրբ. Մարիամ Ալեքսանյանի գրավիչ լուսանկարը

18:41   30 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը:

Instagram-յան էջում հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում դերասանուհին սպիտակ բլուզ է կրում: Նա խոշոր աքսեսուար է ընտրել՝ ականջօղեր եւ շպար, որն ընդգծել է նրա գեղեցկությունը: Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Գեղեցիկ աղջիկ», «Նուրբ»:

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ տաբատ էր կրում ու նույն գույնի տոպ։ Մարիամը դրանք համադրել էր «զինվորական» վերնազգեստի եւ սեւ գլխարկի հետ։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները գնահատել էին այն եւ բազմաթիվ հաճոյախոսություններ արել Մարիամին։



© NEWS.am STYLE