Ագուտինի ու Վարումի դուստրը երգում է խմբում, աշխատում որպես մատուցողուհի

15:46   30 օգոստոսի, 2019

Ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկի՝ Անժելիկա Վարումը եւ Լեոնիդ Ագուտինը դաստիարակում են դստերը՝ Ելիզավետային, որը չորս տերականից ապրում է Մայամիում: Աղջիկը որոշել է գնալ աստղային ծնողների հետքերով եւ իր երաժշտական խումբն է ստեղծել՝ Without Gravity («Առանց ձգողության»), որի հետ համերգներ է ունենում տեղի բարերում:

Похожее изображение

«Դուստրս սովորում է, իսկ ամռանը ռեստորանում աշխատում է որպես մատուցողուհի: Ինչո՞ւ է դա զարմանալի: Մենք, իհարկե, գումարով օգնում ենք նրան, սակայն նա գիտի՝ ինչ է նշանակում մեկ հերթափոխի համար 20 դոլար աշխատել: Ես կարծում եմ՝ դա ճիշտ է»,- ասում է երգչուհին:

Աղջիկը հաճախ չի լինում Ռուսաստանում, հիմնականում նրան հյուր են գնում աստղային ծնողները: Սակայն երկրպագուները հույս ունեին, որ Էլիզաբեթը ներկա կլինի մայրիկի հոբելյանական երեկոյին, որն անցած երկուշաբթի օրը կայացնել է Սոչիում՝ «Նոր ալիք 2019»-ի շրջանակներում:

Դուստրը չի եկել մայրիկին առաջկցելու, սակայն նրանք պարտադիր կհանդիպեն Նոր տարվա նախօրեին:Նա ելույթ կունենա ծնողների հետ Ագուտինի եւ Վարումի համատեղ համերգի ընթացքում: 

«Նա կգա դեկտեմբերին: Ես եւ Լեոնիդը Մոսկվայում համատեղ համերգ ենք նախատեսում: Դուստրս համերգին ելույթ կունենա, կկատարի իր երգերից մի քանիսը: Դրանք գրված են ռոք ոճում: Ի տարբերություն ինձ ու Լեոնիդի նա պրոֆեսինալ է: Այդ պատճառով նա նույնիսկ փորձի կարիք չունի»,- արտիստի խոսքերը մեջբերել է «Սոբեսեդնիկ»-ը: 

Похожее изображение



© NEWS.am STYLE