«Շատ քիչ մանկություն, եւ կյանքն ավելի ուրախ ու հետաքրքիր է դառնում». Զարուհի Բաբայանը Մոսկվայում արված լուսանկարներ է հրապարակել

21:41   30 օգոստոսի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Մոսկվայում:

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում երգչուհին սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է բաց գույնի տաբատի եւ վերնազգեստի հետ: Կերպարն ամբողջացնում են պարզ սանրվածքը, խոշոր ականջօղերը եւ ոճային պայուսակը: «Շատ քիչ մանկություն, եւ կյանքը ավելի ուրախ ու հետաքրքիր է դառնում»,- լուսանկարներից մեկը մակագրել է երգչուհին:

Օրեր առաջ հրապարկված լուսանկարներում երգչուհին պատկերված էր գեղեցիկ ծաղիկների ֆոնին։ Նա ջինսե բաճկոն էր կրում, որը զարդարված էր ծաղիկային պատկերով եւ նախապատվություն էր տվել խոշոր ականջօղերին։ «Հեքիաթային»,- գեղեցիկ կադրերից մեկը մեկնաբանել էր հմայիչ երգչուհին։



© NEWS.am STYLE