Վառ աքսեսուարներ. Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

20:41   30 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը:

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարկված լուսանկարում դերասանուհին սեւ տաբատ է կրում, որը համադրել է հետաքրքիր շապիկի հետ: Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ կարմիր անոց, ոսկեգույն ժամացույց:

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մոխրագույն շապիկ էր կրում, որը համադրել էր սրտիկի տեսքով նուրբ վզնոցի հետ։ Մարինկան արտահայտիչ շպար էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով եւ ժամացույցով։



© NEWS.am STYLE