Մառլոն Բրանդոն ենթադրել է, որ Մայքլ Ջեքսոնը կարող էր ոտնձգել մանկահասակների նկատմամբ

19:14   30 օգոստոսի, 2019

90-ականների սկզբում դերասան Մառլոն Բրանդոն՝ «Կնքահայրը» ֆիլմի աստղը, հյուրընկալվել է երգիչ Մայքլ Ջեքսոնի «Նեվերլենդ» ռանչոյում: Այդ ժամանակ նրա ավագ որդին՝ Միկո Կաստենդո Բրանդոն, աշխատում էր փոփ արքայի մոտ, որի շուրջ արդեն իսկ կրքեր էին բորբոքվում կապված սեքսուալ բռնության եւ պեդոֆիլիայի մեղադրանքների հետ:

Картинки по запросу marlon brando michael jackson

Լրագրողների ձեռքում է հայտնվել զրույցի սղագրությունը, որը թվագրված է 1994թ.-ի մարտի 14-ով, որը Մառլոն Բրանդոն ունեցել է հարցաքննության ընթացքում: Հիշեցնենք՝ այդ ժամանակ 13-ամյա Ջորդան Չանդլերի հայրը Մայքլ Ջեքսոնին մեղադրել էր որդուն բռնաբարելու մեջ:

«Ես Մայքլին հարցրի՝ արդյոք նա կույս է: Բայց նա միայն ծիծաղում էր»,- պատմում է դերասանը: Բրանդոն նշել է, որ աստղին միշտ շփոթեցրել են նրա սեքսուալ կյանքին առնչվող հարցերը: Նրա խոսքով՝ Ջեքսոնն ապրում էր իր կողմից հորինված աշխարհում եւ իրական հույզերն արտահայտելու խնդիրներ ուներ:

Картинки по запросу marlon brando michael jackson

«Նա ասաց, որ ատում է իր հորն ու սկսեց լաց լինել»,- ասել է Բրանդոն: Դերասանը Ջեքսոնին հարցրել է ընկերների մասին, ինչին վերջինս պատասխանել է, որ իրեն դուր չի գալիս իր տարեկիցներից ոչ մեկը: Դերասանը հետաքրքրվել է, թե ինչու է այդպես, իսկ երգիչը կրկին լաց է եղել ու ասել. «Ես չգիտեմ, չգիտեմ»:

Դատախազների հետ զրույցում Բրանդոն խոստովանել է, որ սկզբնական շրջանում Ջեսքսոնին համասեռամոլ է համարել, սակայն ռանչոյում այդ զրույցից հետո կասկածել է, որ «նա, հնարավոր է, ինչ-որ կապ ունի երեխաների հետ»: «Ես հասկացա, որ նրա կյանքում խնդիրներ են առկա»,- նշել է դերասանը:



© NEWS.am STYLE