Քանյե Ուեսթը սեպտեմբերին կթողարկի Հիսուսին նվիրված նոր ալբոմը

22:11   30 օգոստոսի, 2019

Քիմ Քարդաշյանն իր թվիթերում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Քանյե Ուեսթի «Jesus Is King» ալբոմի երգերի ցանկը։ Դատելով կադրից ձայնասկավառակում կլինի 12 երգ, այդ թվում՝ «Water» ստեղծագործությունը, որը կարելի էր ունկնդրել Coachella փառատոնի ռեփերի Sunday Service նախագծի շրջանակներում։ 

Թողարկման խոստացված ամսաթիվը սեպտեմբերի 27-ն է։

Ճիշտ է, դեռ շուտ է ուրախանալու համար։ Անցած տարի Քիմ Քարդաշյանն արդեն անոնսել էր ամուսնու եւս մեկ ալբոմի թողարկում, որը կապված էր կրոնական թեմայի հետ։ Նախատեսվում էր, որ Քանյե Ուեսթի նոր ալբոմը կկրեր «Yandhi» եւ Gandhi անվանումը։ 2018թ․-ի սեպտեմբերին Ուեսթը հրապարակել էր ալբոմի անվանումը, շապիկը եւ թողարկման ամսաթիվը՝ 2018թ․-ի սեպտեմբերի 29։ Այն ժամանակ ալբոմը չթողարկվեց։ Իսկ այժմ այն կթողարկվի նոր անվամբ։



© NEWS.am STYLE