Հղիությունը սադրանքից հրաժարվելու պատճառ չէ․ Էմբեր Ռոուզը՝ կիսամերկ

10:11   31 օգոստոսի, 2019

35-ամյա Էմբեր Ռոուզը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։ Դերասանուհի եւ ֆոտոմոդելը բավականին համարձակ հանդերձանքով ցուցադրել է մեծացած որովայնը։

Էմբերը հայտնի է իր սադրիչ կերպարներով, նա պաշտում է մերկանալ տեսախցիկի առջեւ։ «Հետաքրքիր կարգավիճակը» Ռոուզի համարձակ ֆոտոշարքերի հանդեպ սիրո վրա ոչ մի կերպ չի անդրադարձել։

Սեւահեր գեղեցկուհին իր Instagram-ում սեքսուալ լուսանկար է հրապարակել։ Երեխայի սպասող աստղը կերպարանք է ընդունել բավականին սադրիչ դիրքով։ Նա կրում է կարմիր, հովազային պրինտով հանդերձանք։ Էմբերը բարձրացրել է վերնաշապիկը, որպեսզի ուշադրության արժանանա որովայնը։ Կերպարն առավել ընդգծել է վարտիքը։

Ռոուզը վառ շպարով է․ ընդգծված մուգ կարմիր շուրթեր եւ երկար եղունգներին առկա վարդագույն լաք։ Կերպարն ամբողջացրել են մեծ ականջօղերը։ «Երբ 8 անսական հղի ես», - կադրին կից նշել է նա։

Երկրպագուներին դուր է եկել Էմբերի աութֆիթը, որի ձեռքրեն ամբողջությամբ պատված են դաջվածքներով։ «Հիանալի է», «Ես հզի չեն, սակայն նման հիասքանչ տեսք չունեմ», «Թագուհի, համարձակ կադր է», «Կանացի եւ անհավանական հմայիչ», «Ցնցող լուսանկար, ես հիացած եմ», - գրել են նրա հետեւորդները։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE