Տանձով պատրաստվող ունիվերսալ դիմակ

19:22   1 սեպտեմբերի, 2019

Որքան էլ զարմանալի է, բայց տանձը շատ հեշտությամբ կարելի է օգտագործել դեմքի դիմակներ պատրաստելիս։ Տանձով պատրաստվող դիմակներն ունեն հակասեպտիկ հատկություն եւ ունակ են մաշկն ավելի  էլաստիկ, նուրբ ու փափուկ դարձնել։ Այսպիսի դիմակներն օգտակար են հատկապես յուղոտ եւ խնդրահարույց մաշկի ունեցող կանանց համար։

Ներկայացնում ենք տանձով պատրաստվող ունիվերսալ դիմակ, որն օգտակար է ցանկացած տեսակի մաշկի համար։

Այսպիս դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ են միայն հասած եւ հյութալի  տանձեր. ընդ որում, նախընտրելի է օգտագործել տտիպ (կսկծեցնող) տանձ, քանի որ այն ավելի հարուստ է օգտակար նյութերով։

Ունիվերսալ դիմակ

Այսպիսի ունիվերսալ դիմակը սնուցում է դեմքը եւ ունի եւս մեկ առավելություն. այն կարելի է օգտագործել ցանկացած տեսակի մաշկի համար։

Այսպիսով, պատրաստման համար պետք է մաքրել տանձը, եւ միջուկով խյուս պատրաստել, որից հետո խառնել նույն համամասնությամբ ձիթապտղի յուղով եւ քսել դեմքին։ Դիմակը պետք է թողնել 10-15 րոպե, որից հետո այն արդեն կարելի է հեռացնել։  

 

Աղբյուրը՝ healthharbor.ru



© NEWS.am STYLE