Ռիհաննան դարձել է հոնկոնգյան Vogue-ի աստղը (ֆոտո)

20:16   31 օգոստոսի, 2019

31-ամյա երգչուհի, դերասանուհի եւ դիզայներ Ռիհաննան շատ ամսագրերի խմբագրերի սիրելին է։ Հայտնի ամսագրերի շապիկներին հայտնի երգչուհին հայտնվում է պարբերաբար։ Այս անգամ հերթը  Vogue Hong Kong-ինն է։

Շապիկին երգչուհին հայտնվել է Louis Vuitton ապրանքանիշի էֆեկտիվ զգեստով, իսկ նկարահանման կրեատիվ տնօրենը՝ հրատարակչության fashion-տնօրեն Անյա Զյուրովան է։

Հիշեցնենք, որ Ռիհաննան սեփական նորաձեւության տունը ստեղծել է Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի աջակցությամբ։ Բարբադոսյան արմատներով երգչուհին հագուստը ներկայացնելու ընթացքում շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր հավատացել են «կղզուց եկած փոքրիկ աղջկան»։

 

Աղբյուրը՝ Daily Mai

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE