Ալինա Մարտիրոսյանը՝ շքեղ կերպարում

15:33   31 օգոստոսի, 2019

Սոցցանցերի իր միկրոբլոգերում ակտիվ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հաճախ է գրառումներ կատարում այս կամ այն քաղաքական, հասարակական հարցերի, խնդիրների ու երեւույթների մասին, պարբերաբար ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակում:

Դերասանուհին իր Instagram-ում  նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։ Կադրում դերասանուհին կրում է բաց երանգի երեկոյան զգեստ։ Նա գեղեցիկ շպարով է․ ընդգծված աչքեր եւ մեղմ երանգի շուրթեր, վարսերը կիսով չափ հավաքված են։ Հրապարակմանը կից Ալինա Մարտիրոսյանը անգլերեն լեզվով գրել է․ «Հարսանեկան երեկույթ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրում զույգը ջերմ գրկախառնված էր։ Նրանք սեւ-սպիտակ երանգների համահունչ հագուստ էին կրում։ Հրապարակմանը կից Ալինա Մարտիրոսյանը մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE