«Հռոմ»․ Լիա Զախարյանի հրապարակումը՝ գեղեցիկ շատրվանի ֆոնին

21:39   31 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյան այս օրերին իր հանգիստն է վայելում Իտալիայում։ Դերասանուհին արդեն իսկ հասցրել է գեղեցիկ լուսանկարներ հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում դերասանուհին պատկերված է գեղեցիկ շատրվանի ֆոնին։ Լիա Զախարյանը ամառային կերպար է ընտրել. նա կրում է սեւ եանգի կիսատաբատ, նույն երանգի վերնաշապիկ, իսկ կերպարը համալրել են ամառային բաց երանգի կոշիկներն ու լայնեղր գլխարկը։ Դերասանուհին մեկնաբանությունների հատվածում մի շարք հեշթեգեր է օգտագործել, այդ թվում , Իտալիա, Հռոմ։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին ոճային կերպարում էր։ Նա ծաղկային պրինտով զարդարված տոպ էր կրում, որը համադրել էր ջինսե շրջազգեստի հետ։ Լիան ցածրակրունկ կոշիկներ էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին փոքրիկ պայուսակն ու արեւային ակնոցը։ «Իտալիա»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն էր օգտագործել դերասանուհին։



© NEWS.am STYLE