Զվարճալի․ Ալեքսանդր Ռեւայի կինը դուստրերի հետքրքիր լուսանկարով հրաժեշտ է տվել ամռանը

23:12   31 օգոստոսի, 2019

Հումորիստ, դերասան, երգիչ Ալեքսանդր Ռեւայի կինը՝ Անժելիկա Ռեւան, իր Instagram-ում դուստրերի լուսանկարն է հրապարակել։ Նրանք ցուցադրել են ուսումնական տարվա սկզբի ողջ էմոցիաները։

12-ամյա Ալիսան եւ 6-ամյա Ամելին կադրում նստած են կաշվե բազկաթոռին։ Նրանք երկուսն էլ կրում են լողազգեստ։ Դերասանի մեծ դուստրն աչքերը փակ ժպտում է, իսկ կրտսերը՝ լալիս է։

Անժելիկան կատակել է՝ ասելով, որ նման կերպ աղջիկները ցույց են տալիս մարդու երկու հոգեվիճակ, երբ ավարտվում է տաք ամառը։ «Ամռան վերջին օրը։ Ինչ-որ մեկը երջանիկ է, իսկ ինչ-որ մեկը՝ տխուր։ Եվ կրկին սպասում ենք մայիսի 31-ի գալուն», - հրապարակմանը կից հումորով գրել է Ռեւան։



© NEWS.am STYLE