«Պապայի հակառակ կողմը»․ Մկրտիչ Արզումանյանի եւ որդու հումորային լուսանկարը

22:31   31 օգոստոսի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է որդու հետ։ Հումորիստը կադրում մեջքով է կանգնած տեսախցիկին, իսկ որին նրա մեջքի ետեւում է։ Ընտանեկան կադրին կից Մկրտիչ Արզումանյանը գրել է․ «Պապայի հակառակ կողմը»։

Երեկ Մկրտիչ Արզումանյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր առօրյա կերպարում։ Հումորիստը կադրում նստած էր խնձորենու տակ, կրում է ջինսե տաբատ եւ ամառային վերնաշապիկ։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Բացատրական աշխատանքներ խնձորների հետ»։



© NEWS.am STYLE