«Պրեմիերայի էի գնացել». Դասական մարտաֆիլմ. «Հրեշտակի անկումը»

20:12   1 սեպտեմբերի, 2019

ԱՄՆ նախագահի թիկնապահի մասին ֆրանշիզի երրորդ մասում գլխավոր հերոսը ակամայից վերափոխվում է ընկած հրեշտակի: Այս անգամ հեղինակները փոփոխել են սյուժեի հիմնական ուղղությունը. հիմա Մայքը ոչ միայն պետք է նախագահին ուղղակի փրկի, այլ նրան իրեն են մեղադրում պետության ղեկավարի դեմ մահափորձի մեջ:

Կինոնկարի հեղինակները հստակ հասկանում էին, որ միեւնույն բանը երրորդ անգամ չի անցնի՝ հարկավոր էր թեկուզ ինչ-որ բան փոխել: Մարտաֆիլմի համար նրանք ընտրել են չափազանց գործունակ, բայց եւ միաժամանակ մաշված քայլ. գլխավոր հերոսին դավով տապալել: Ընդհանրապես սցենարի եւ սյուժեի առումով ֆիլմում ոչ մի նոր բան չկա. մի կարծրատիպը փոխարինում է մյուսին... Դիտելիս ձեզ մոտ անընդհատ զգացողություն կառաջանա, թե սա արդեն ինչ-որ տեղ տեսել եք: Բայց այս բոլոր թերությունները, թերեւս, հնարավոր կլինի արդարացնել նրանով, որ սա դասական մարտաֆիլմ է՝ ժանրի բոլոր կանոններով:

Տեղի ունեցողի մասշտաբը գրավում է, հերոսները չեն նյարդայնանում եւ անգամ օրգանապես սերտաճում են պատումին: Էքշն տեսարանները, մարտական տեսարանները, ինչպես նաեւ ամեն ինչի լավ դրայվը ուղեղին թույլ չի տալիս տեղի ունեցողը խորապես վերլուծել. պարզապես պետք է ուրախանալ էկրանին կատարվողով:

Դե իսկ հաճելի հավելումն են ֆիլմի 2 առաջատար դերասանները:

Մորգան Ֆրիմանը (նա առաջին անգամ չէ նախագահի մարմնավորում) իր հերոսով պատկառանք է ներշնչում: Այս դերասանն ընդհանրապես այնպիսի աուրա ունի, որը ստիպում է նրան համակրել՝ ում էլ որ մարմնավորի: Ֆրիմանն էկրանին հաջողությամբ է մարմնավորում թե՛ սովորական մահկանացուին, թե՛ «պահապան հրեշտակի» հետ զրույց վարող մարդուն, թե՛ նրան, ով մեկ րոպեով աշխարհի ամենաազդեցիկ մարդն է:

Դե եւ իհարկե՝ THIS IS BUTLER…

Անկեղծ լինենք՝ Բաթլերն առաջին մեծության աստղ չէ, բայց նա բավականաչափ կատակերգական տաղանդ ունի եւ զիլ տղերքին մարմնավորելու առումով մեծ հմտություն: Իսկ նրա խարիզմայի մասին արդեն կլռեմ, այնպիսի տպավորություն է, թե Բաթլերը անձնական օգտագործման համար խարիզմայի արտադրության սեփական ֆաբրիկա ունի:

Արդյունքում ունենք՝

Ֆրանշիզի ոչ վատ շարունակություն, դասական մարտաֆիլմ՝ ժանրի ընդունված բոլոր ատրիբուտներով, ինչպես նաեւ ֆիլմ, որը կարելի է դիտել ուղղակի հաճույքի համար: Չէ՞ որ ֆիլմը չի հավակնում ինչ-որ անդրսահմանայինի, եւ սրա մեջ է ֆիլմի ամենամեծ առավելությունը. այն ազնիվ է հանդիսատեսի հետ:

 

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE