Չափից շատ է․ ո՞վ է Քարդաշյան ընտանիքից ամենափոփոխված անդամը

13:09   1 սեպտեմբերի, 2019

35-ամյա Քլոե Քարդաշյանը քույրերից ամենախոշորն է, նա ուներ ավելորդ քաշ եւ ոչ այնքան գրավիչ արտաքին։ Վերջին մի քանի տարվա ընթացքում Քլոեն իրեն այնպես է փոխել, որ դարձել է միանգամայն այլ մարդ։ Նա նիհարել է, դարձել է շիկահեր եւ ամբողջությամբ փոխել է դիմագծերը։ Օրերս Քլոեն դիմել է եւս մեկ վիրահատության․ նա ավելացրել է շրթունքների ծավալը։

Հերթական փոփոխությամբ Քլոեն կիսվել է իր Instagram-ում։ Նրա հետեւորդների ռեակցիան երկար սպասել չի տվել․ համացանցի օգտատերերը մեկնաբանությունների հատվածում գրել են, որ հայտնի ընտանիքի աստղը բացարձակ նման չէ իրեն։ Կարդալով բացասական հղումները Քլոեն փակել է կադրին կից մեկնաբանությունների հատվածը։

Աղբյուրը՝  DailyMail



© NEWS.am STYLE