Նաստյա Իվլեեւան եւ Էլջեյը լողավազանից զվարճալի հոլովակ են հրապարակել

14:07   1 սեպտեմբերի, 2019

28-ամյա Նաստյա Իվլեեւան եւ 25-ամյա Ալեքսեյ Ուզենյուկը (Էլջեյ) հանգստանում են Իտալիայում։ Բլոգերն իր երկրպագուներին ցուցադրել է, թե ինչպես կարելի է գրավել սիրելի տղամարդուն։

Աստղային զույգը համատեղ հանգիստն է վայելում Իտալիայի Թաորմին քաղաքում։ Իվլեեւան իր Instagram-ում զվարճալի տեսանյութ է հրապարակել եւ ցանկացել է ուրախացնել իր երկրպագուներին։ Սակայն հոլովակն այնպիսին չի ստացվել, ինչպես նա նախապես մտածել էր։ Ամեն ինչի մեղավորը Էլջեյի օպերատորական ունակություններն էին։

Տեսանյութում Նաստյան լողազգեստով բարձրանում է լողավազանին, հենվում է դրա կողքին եւ փորձում է շրջանցել այն։ Իր մարմնի գրգռիչ մասը մնացել է կադրում։ Հեռուստահաղորդավարուհին որոշել է, որ այն հարկավոր չէ երեւա եւ բոյֆրենդից ճշտել է , արդյոք չի երեւում․ «Հարկավոր է, որ ես ընկնեմ ու չերեւամ։ Չի երեւում չէ՞», - հետաքրքրվել է Նաստյան։

Էլջեյը պարզապես բարձրացրել է տեսախցիկը եւ հասկացրել է, որ պլանավորածը չի ստացվել․ «Դե, հիմա չի երեւում», - ծիծաղելով նշել է նա։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE