ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   3 սեպտեմբերի, 2019

ԽՈՅԵՐ

Խոյերի անձնական կյանքում կարող է մի շրջան սկսվել, երբ նրանք իրենց անձնական կյանքի վերաիմաստավորման կարիքը կզգան: Հնարավոր է, որ դրանք հայտնվել են փակուղում կամ էլ ուղղակի վերափոխման կարիք են զգում: 

ՑԼԵՐ

Այսօր նույնիսկ ամենից անմեղ հարցերը կարող են դժվարությամբ լուծվել, իսկ փոխըմբռնման պակասը կառաջանա ցանկացած առիթով: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր զարմանահրաշ օր է, երբ Երկվորյակներին, հակառակ սեռի սրտերը գերելու համար, անհրաժեշտ է ցուցադրել սեփական ինտելեկտը: Ո'չ հմայքը, ո'չ գրավչությունը, ո'չ էլ նույնիսկ նրբաճաշակ ոճով հագնվելու ունակությունը, այլ ինտելեկտը՝ մտածելու ունակությունը, կարդացվածությունը, էրուդիցիան: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինների համար օգտակար կլինի որեւէ մեկի հետ քննարկել իրենց սիրային հույզերը եւ այդ թեմայով օտարի կարծիքը լսել: Դա կօգնի նրանց կարգավորել իրենց զգացմունքները եւ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծները կտրականապես չպետք է տանը նստեն. չէ՞ որ նրանց շուրջը բազում հետաքրքիր վայրեր կան, ուր կարելի է գնալ սիրելիի հետ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը Կույսերին խորհուրդ են տալիս սիրելիների հետ խանութներով զբոսանք կատարել: Նույնիսկ եթե սովորաբար Կույսերը հաճույք չեն ստանում գնումներից, այսօրվա օրը կարող է հաճելիորեն զարմացնել նրանց: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքները պետք է մտորեն իրենց ռոմանտիկ հարաբերությունների ապագայի մասին եւ մտքերով կիսվեն սիրելիների հետ: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Ինչպես հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ նոր ծանոթություններ հաստատելու համար Կարիճները այսօր պետք է գնան այնտեղ, որտեղ կկարողանան երաժշտություն լսել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօրվա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նույնիսկ ամենազարմանալի երազանքները կարող են իրականանալ, եթե դրանց մասին խոսվի սիրելիների հետ: Պատմելով ընտրյալներին երազանքի մասին՝ Աղեղնավորները շունչ կհաղորդեն իրենց ցանկություններին՝ դրանք ավելի շոշափելի դարձնելով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր հիանալի օր է, որպեսզի Այծեղջյուրները ինչ-որ նոր գործ ձեռնարկեն: Կարեւոր չէ, թե արդյոք խոսքը նոր սիրո, հարաբերություններում նոր շրջանի կամ էլ նոր ռոմանտիկ ծանոթության մասին է:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսներին  անհրաժեշտ է որեւէ նորույթ ներմուծել սեփական անձնական կյանքում: Իսկ միայնակ Ջրհոսների համար փորձադաշտ կարող է դառնալ ծանոթության համար նախատեսված ցանկացած վայր: 

ՁԿՆԵՐ

Հարաբերությունները անզգույշ խոսքով կամ քայլով չվնասելու համար Ձկներին այսօր անհրաժեշտ է գոնե մի քիչ զսպել իրենց եւ խուսափել բուռն զգացմունքներ արտահայտելուց:



© NEWS.am STYLE