Ի՞նչ համազգեստներով ու տրամադրությամբ հայ մանուկները գնացին դպրոց. NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժը

13:25   1 սեպտեմբերի, 2019

Իսկ դուք հիշո՞ւմ եք ձեր առաջին Սեպտեմբերի 1-ը. Ի՞նչ համազգեստ էիք ընտրել, ո՞ւմ ուղեկցությամբ գնացիք դպրոց, ո՞ւմ կողքին առաջին անգամ նստեցիք, ի՞նչ արտասանեցիք, հուզվեցի՞ք, երբ մայրիկը ձեռքը բաց թողեց, որ ինքնուրույն մտնեք դասարան, ո՞ւմ հետ ընկերացաք, ո՞ր առարկան սիրեցիք… հարցերի այս շարքը կարելի է անվերջ շարունակել, չէ՞ որ կյանքի տասը տարիներից ավելին անցնում են հենց այնտեղ՝ դպրոցում, որի առաջին զանգը հնչեց այսօր՝ գիտելիքի եւ դպրության օրը:

Այսօր այդ հուշերն ու հարցերի պատասխանները սկսեցին հավաքել մի շարք փոքրիկներ, որոնք առաջին անգամ ոտք դրեցին դպրոց՝ մի քիչ վախեցած, մի փոքր հուզված, անհանգիստ, հետաքրքրասեր ու ուրախ:

Ոմանց դեմքից երեւում էր՝ դժվարությամբ էին արթնացել, ոմանց ժպիտները վկայում էին՝ մի ամբողջ ամառ սպասել էին այս օրվան, մի քանիսն էլ չգիտեին՝ ինչ է իրենց սպասվելու, այդ պատճառով էլ աչքերում մի քիչ տագնապ կար: Բայց բոլորի սրտերը վառվում էին հետաքրքրասիրությամբ:

NEWS.am STYLE-ի լուսանկարիչ Արսեն Սարգսյանը եղել է հանրապետության որոշ դպրոցներում եւ ֆիքսել հայ դպրոցականների համազգեստները, հույզերն ու դպրոցական առաջին ապրումները:

 



© NEWS.am STYLE