Ուսերը բաց վերնաշապիկ, կիսաշրջազգեստ․ Աստղիկ Սաֆարյանի ամառային կերպարը

17:46   1 սեպտեմբերի, 2019

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ: Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Ոճային երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային, հմայիչ կերպարում։ Նա կրում է ուսերը բաց, մուգ բալագույն վերնաշապիկ, ծաղկավոր կիսաշրջազգեստ։ Կադրին կից ոճային երգչուհին գրել է․ «Մի Պատուհան և Ես...»։

Ավելի վաղ հրապարկված լուսանկարում երգչուհին սպիտակ բլուզ էր կրում։ Աստղիկ Սաֆարյանը նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել էր գեղեցիկ սանրվածքը։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE