Նեղ գոտկատեղ, սլացիկ կազմվածք․ Մայա Պողոսյանի երեկոյան կերպարը

21:36   1 սեպտեմբերի, 2019

El ամսագրի գլխավոր խմբագիր, գեղեցկուհի շիկահեր Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։

Մայա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ներկայացել է երեկոյան կերպարում։ Շիկահեր գեղեցկուհին կադրում կրում է երնկագույն, երկարափեշ զգեստ, բարձրակրունկներ, իսկ կերպարն ամբողջացնում են զարդերը․ գոտի, փոքրիկ պայուսակ։ Հմայիչ Մայայի վարսերը հավաքված են, նա վառ շպարով է։ Կադրին կից որեւէ մեկնաբանության չենք հանդիպում։

Օրերս Մայա Պողոսյանը կիսվել էր լուսանկարով, որում ներկայացել էր լողափնյա, հմայիչ կերպարում։ Նա առանց շպարի էր, կրում էր մուգ երանգի լողազգեստ եւ սեւ վերնազգեստ։ Ամառային կերպարը համալրում էր արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE