«Հարստությունս»․ Սիլվա Հակոբյանի ընտանեկան լուսանկարը

22:32   1 սեպտեմբերի, 2019

Նորաթուխ մայրիկն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում Սիլվա Հակոբյանը պատկերված է ընտանիքի անդամների հետ։ Հիշեցնենք՝ երգչուհու դուստրը լույս աշխարհ է եկել օրեր առաջ, նրան տվել են Միլա անունը։

Կադրերից մեկում հմայիչ երգչուհին պատկերված է քորջ եւ եղբոր հետ, իսկ մյուս կադրում էլ ողջ ընտանիքով են․ «Հարստությունս», «Հակոբյաններ», - կադրերին կից գրել է Սիլվա Հակոբյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ տեղադրված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված էր դստեր հետ զբոսանքի ընթացքում։ «Երեկոյան զբոսանք աղջկաս հետ»,- մեկնաբանություններում գրել էր Սիլվա Հակոբյանը։



© NEWS.am STYLE