«Հույս չունենաք, Ելենա Գրիգորեւնա». Ստեպանենկոն չի գնա Պետրոսյանի թաղմանը

11:25   2 սեպտեմբերի, 2019

Սոչիում «Նոր ալիք» մրցույթի փակմանը Եվգենի Պետրոսյանը ներկայացել էր սիրուհու՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Զույգը միանգամից դարձել է մարդկանց ուշադրության կենտրոնը։

«Մենք 12 տարի միասին ենք, բայց միայն հիմա է դա ինչ-որ մեկին հետաքրքիր դարձել։ Ինչո՞ւ,- հարցնում էր Տանեչկան։ - Յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ ինչ ուտել, ինչ հագնել, ում հետ լինել։ Հարկավոր է վստահ լինել ուժերիդ եւ ատաքին տեսքիդ վրա։ Մնացած ամեն բան պարզապես աղմուկ է, եւ ես հեշտությամբ եմ վերացարկվում դրանից»։

Այդ երեկո Պետրոսյանի սիրելի կինը հմայիչ էր։ Առահասարակ վերջին շրջանում նա բավական հաճելի տեսք ունի։ Սոցիալական ցանցերում չի ուրախանում՝ հայտնելով, որ վերջապես ազատվել է ատելի բշտիկներից։

73-ամյա հումորիստը գեղեցկուհու կողքին փորձում է չխայտառակվել եւ մրգային դիմակներ օգտագործում, որոնք հարթում են կնճիռները։ Նա եւ Տատյանան կանգ են առել սեփական բնակարանում։ Եվ համերգից հետո պառկել են քնելու մոտ ժամը երկուսին. ինչպես այս դեպքում խուսափել կոմետիկ պրոցեդուրաներից։ Եվ, իհարկե, կատակ. «Ստեպանենկոն մեր ընդհանուր ծանոթներին հայտարարել է, որ չի գա իմ թաղմանը։ Հույս չունենաք. Ելենա Գրիգորեւնա»...

Աղբյուրը՝ EG, Instagram



© NEWS.am STYLE