Ինչպես եւ ինչի հետ համադրել կապույտ զգեստը. թագուհի Ռանիան ընտրել է Dior-ի բարձրակրունկներն ու Zara-ի աքսեսուարը

12:55   2 սեպտեմբերի, 2019

Ինչպես Իվանկա Թրամփը, այնպես էլ թագուհի Ռանիան պաշտում է կանացի զգեստներ կրել գործնական հանդիպումների ընթացքում։ Արեւելքի ոճի կուռքը հերթական անգամ էլեգանտ կերպար է ընտրել. նա կրել է Marni-ի պուտավոր կապույտ զգեստը, որը համադրել է Zara-ի սպիտակ գոտու հետ։ Թագուհի Ռանիան ընտրել էր Dior ապրանքանիշի բարձրակրունկ կոշիկները։

Ոճաբանները հերթական անգամ գեղեցիկ սանրվածք էին ընտրել թագուհու համար, իսկ վիզաժիստները բեժ եւ մոխրագույն ստվերաներկեր էին ընտրել։  

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от BMONROE SALON (@bmonroe.amman)

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE